Պայքարի այլ տարբերակ է ընտրվում. Նիկոլ Փաշինյան

Քիչ առաջ Ֆրանսիայի հրապարակում բեմահարթակ բարձրացավ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի համախոհ Արմեն Գրիգորյանը և ասաց.

«Քանի որ իշխանությունը ունի զորք, մենք չենք կարողանում դրա դեմ պայքարել: Մենք ընտրում ենք լրիվ այլ տարբերակ, գնում ենք ցանցային պայքարի, որի մասին ավելի մանրմասն կխոսի Նիկոլ Փաշինյանը»,- ասաց համախոհներից Արմեն Գրիգորյանը:

Նիկոլ Փաշինյանը իր ելույթում նշեց. «ԱԺ-ում արդեն իսկ սկսվել է այդ խամաճիկային նիստը, իսկ հանրապետության տարբեր քաղաքներում բողոքի զանգվածային ցույցեր են: Հայաստանում հաստատված է հեղափոխական իրավիճակ, և ես հիմա հայտարարում եմ ոչ բռնի, ժողովրդական, թավշյա հեղափոխություն»:

Նա նշեց, որ այսօր առավոտյան արդեն իսկ որոշված է եղել դադարեցնել ցույցը և այդ որոշումը հանձնել է Վալերի Օսիպյանը: Փաշինյանն այդ որոշումը չի կարդացել, այլ պատռել և դեն է նետել:

Այժմ Նիկոլ Փաշինյանը պատմում է այսօր առավոտից ի վեր պատահած դեպքերը:

Gepostet von Iravaban.net am Dienstag, 17. April 2018

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել