Նորություններ

ՀԱԿ ակտիվիստների գործով մեղադրողը վերլուծում էր դատարանի չհետազոտած վկայի ցուցմունքը

Այսօր Վերաքննիչ քրեական դատարանում`Արմեն Դանիելյանի նախագահությամբ, շարունակվեց «Հայ կոնգրեսի ակտիվիստների» դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը:
Դատաքննությունը սկսվելուց առաջ նախագահող դատավորը նախազգուշացրեց, որ թույլատրվում է միայն լուսանկարահանում և ձայնագրում: Իսկ տեսանկարահանում` ոչ:
Դրա վերաբերյալ ամբաստանյալների պաշտպան Վահե Գրիգորյանն առարկություն ներկայացրեց և հայտնեց` քանի որ դատաքննությունը հրապարակային է, լրագրողները իրենց ծառայողական պարտականություններն են կատարում, և դատարանի կողմի տեսանկարահանման սահմանափակում համարվում է մարդու իրավունքների խախտում: Եվ դրանից հետո մեղադրող Մարտիրոսյանն ամբաստանյալների պաշտպանների կողմից բերված վերաքննիչ բողոքի դեմ ներկայացրեց իր առարկությունները:
Ըստ մեղադրողի` ոստիկանների գործողությունները եղել են օրինաչափ, քանի որ իրենք իրենց աշխատանքային պարտականությունները են կատարել: Նրա խոսքով` եթե ոստիկանները նկատում են հասարակական կարգի խախտում, ապա նրանք իրավունք ունեն մոտենալ և նախազգուշացնել, որ խախտվում է հասարակական կարգը, իսկ չենթարկվել դեպքում բերման ենթարկել ոստիկանության բաժին:
Մեղադրող Մարտիրոսյանի փոխանցմամբ` ամբաստանյալների մեղքը հիմնավորվում է ոչ միայն գործով տուժող ոստիկանների ցուցմունքներով, այլ նաև այլ քաղաքացիների ցուցմուքներով:
Երբ մեղադրողը վերլուծում էր գործով անցնող վկաներից մեկի ցուցմունքը, այդ ժամանակ ամբաստանյալների պաշտպան Վահե Գրիգորյանը հայտարարեց, որ այդ վկայի ցուցմունքները չի հրապարակվել և չի հետազոտվել առաջին ատյանի դատարանում, և բնականաբար, մեղադրողը չի կարող վերաքննիչ դատարանում խոսել այդ վկայի ցուցմունքների մասին: Եվ դատարանից մեղադրողը խնդրեց ամբաստանյալների պաշտպանների կողմից բերված վերաքննիչ բողքոքը մերժել, և միաժամանակ միջնորդեց, որ գործով անցնող ամբաստանյալ Դ. Քիրիմիջանյանի նկատմաբ պատիժ պայմանական չկիրառել:
Դրանից հետո դատարանը 1 ժամ ընդմիջում հայտարարեց: Ընդմիջումից հետո դատական նիստը շարունակվեց, դատարանը հնարավորություն տվեց պաշտպանական կողմին մեղադրողի առարկությունների վերաբերյալ ներկայացնել իրենց կարծիքները:
Ամբաստանյալները ներկայացրեցին իրենց կարծիքներն առարկության վերաբերյալ: Եվ Վահե Գրիգորյանը դատարանին միջնորդություն ներկայացրեց դատական նիստը հետաձգել, քանի որ մեկ այլ դատարանում ունի դատական նիստ: Դատական նիստը հետաձգվեց: Հաջորդ դատական նիստը նշանակվեց նոյեմբերի 2-ին, ժամը 13.00-ին:

Հանրային թղթակից`Արա Ղարագյոզյան
Աղբյուրը`Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել