Էքստրասենսի սպանության մեջ մեղադրվողի համար շտապօգնություն էր կանչվել դատարան

Էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության գործով այսօրվա դատական նիստը սկսվեց շուրջ 30 րոպե ուշացումով: Նիստը սկսելուն պես գործով նախագահող դատավոր Վարդան Աբրահամյանը հետաքրքրվեց ամբաստայալի առողջականով՝ տեղեկացնելով, որ արյան ճնշման հետ կապված խնդրի պատճառով ամբաստանյալի համար շտապ բուժօգնություն էր կանչվել դատարան:

Նախորդ դատական նիստին այս գործով տուժողի իրավահաջորդ է ներգրավվել սպանված Անի Մաջնունյանի մայրը: Իսկ այսօրվա դատական նիստին էլ նրա ցանկությամբ տուժողի իրավահաջորդի շահերի ներկայացուցիչ ներգրավվեց հանրային պաշտպան Թամարա Բաղդասարյանը:

Ներկայումս գործի քննությունը վկաների հարցաքննության փուլում է: Թամարա Բաղդասարյանը  միջնորդեց նիստը հետաձգել և ժամանակ տալ՝ գործի նյութերին ծանոթանալ: Սակայն դատարանը ի պատասխան միջնորդությանը՝ պատասխանեց. «էլի կծանոթանաք, վկային կհարցաքննենք, հետո կծանոթանաք»:

Թամարա Բաղդասարյանը սակայն պնդեց, որ չի կարող մասնակցել տվյալ վկայի հարցաքննությանը, քանի որ նոր է ներգրավվել գործին և նյութերին ծանոթ չէ: Դատարանը բավարարեց միջնորդությունը և նիստը հետաձգեց մեկ այլ հերթի:

Նշենք, որ նախորդ դատական նիստին հարցաքննվել է վկա Մարիամ Մաթևոսյանը, ով սպանության օրը տեսել է ամբաստնյալ Մուշեղին Անիի տանը: Հիշեցնենք, որ Մարիամը Անի Մաջմունյանի մոտ գնացել էր նրա նախկին ամուսին, մոգ Գաբրիել Փանյանի միջնորդությամբ: Եվ, ի դեպ, դատարանում ցուցմունք տալիս Գաբրիել Փանյանը նշեց, որ իր կասկածքներով, սպանությունը կարող էր կատարել հենց այս վկան:

Ամբաստանյալ Մուշեղ Մխիթարյանի պաշտպան Մարինե Ֆարմանյանը Իրավաբան.net-ի հետ զրույցում ներկայացրեց, թե որքանով կարող է կարևոր լինել Մարիամ Մաթևոսյանի ցուցմունքը՝ պաշտպանական տեսանկյունից: Մանրամասները՝ տեսանյութում:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել