«Որքան երկիրն աղքատ է, այնքան այն ավելի կոռումպացված է». Կարեն Զադոյան

Որո՞նք են կոռուպցիայի դեմ պայքարի հիմնական մարտահրավերները ժամանակակից աշխարհում: ՀԵԻԱ նախագահ Կարեն Զադոյանն այսօր Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցում այս խորագրով զեկույցով հանդես եկավ և դպրոցի ունկնդիրների հետ քննարկեց այս հարցը:

Կարեն Զադոյանի խոսքերով հիմնական մարտահրավերները կարելի է բաժանել երեք խմբի՝ քաղաքական կամքի ցածր մակարդակ, անպատժելիություն ու աղքատություն:

Երիտասարդներին պարոն Զադոյանը ներկայացրեց այն գործիքները, որոնք միտված են այս խնդիրների լուծմանը և ներդրվել են միջազգային հակակոռուպցիոն ինստիտուտների կողմից:

Նրա խոսքերով՝ առաջին-երկու մարտահրավերների դեմ պայքարելու համար հարկավոր է առաջնորդվել միջազգային իրավական փաստաթղթերով, դրանց շարքին է դասվում՝ Կոռուպցիայի դեմ ՄԱԿ-ի կոնվենցիան, հակակոռուպցիոն բնույթի այլ կոնվենցիաներ, Հակակոռուպցիոն գործակալությունների գործունեության սկզբունքների մասին Ջակարտայի, Հակակոռուպցիոն ռազմավարությունների վերաբերյալ Կուալա Լումպուրի հայտարարությունը և մի շարք այլ միջազգային իրավական փաստաթղթեր:

«Այս փաստաթղթերը սահմանում են հակակոռուպցիոն մարմինների, ռազմավարությունների ընդունման պահանջներն ու սկզբունքներ, որոնք իրավական տեսանկյունից նպաստում են քաղաքական կամքի բարձրացմանը և անպատժելիության վերացմանը»,- ասաց ՀԵԻԱ նախագահը՝ հավելելով, որ անպատժելիության վերացմանը նաև նպաստում է կոռուպցիոն գործարքների և երևույթների վերաբերյալ հետաքննող միջազգային ցանցերի ստեղծումը, որոնցով բացահայտվում են կոռուպցիոն խնդիրներ: Նա ասաց, որ տարբեր երկրներում կան միջազգային ցանցեր, որպես դրանց արդյունավետության գործակից բանախոսը ներկայացրեց ՖԻՖԱ-ի շուրջ ծավալված կոռուպցիոն սկանդալի բացահայտումը:

Երրորդ մարտահրավեր՝ աղքատությունը ամենակարևոր խնդիրն է. «Այն արգելակում է հակակոռուպցիոն կրթությունը, իսկ սա էլ պարարտ հող է կոռուպցիայի ծաղկման համար, Որքան երկիրն աղքատ է, այնքան այն ավելի կոռումպացված է»,- շեշտեց պարոն Զադոյանը:

Այս տեսանկյունից որպես դրական փորձ օրինակ նա ներկայացրեց Դանիայի, Նորվեգիայի ու Շվեդիայի օրինակները, որտեղ հասարակությունը բարեկեցիկ է, իսկ կոռուպցիայի մակարդակը շատ ցածր:

Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի աշխատանքները կտևեն մինչև 2015թ. դեկտեմբերի 22-ը ներառյալ: Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցը կազմակերպել է «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ֆինանսական օժանդակությամբ՝ ԱՄՆ կառավարության ծրագրերի շրջանավարտների փոքր դրամաշնորհների ծրագրի շրջանակներում:

Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի ինֆորմացիոն գործընկերն է Իրավաբան.net անկախ մասնագիտական լրատվական կայքը:

Կարդացեք նաև՝

Ձեզ չեն կարող 10 հազար դրամ տալ, ասել՝ գնա-ընտրի. Էդմոն Մարուքյանը՝ Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցում

Նոր Զելանդիայի կոռուպցիայի դեմ պայքարի փորձը ներկայացվեց Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի սաներին

Հակակոռուպցիոն դպրոցի ունկնդիրները եղան ԵԱՀԿ երևանյան գրասենյակում

Կոռուպցիան ձեռնարկություններում և հասարակության դերը՝ այս արատի դեմ պայքարում. Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոց

Շրջայց ոստիկանության համակարգում, հետաքրքիր հարցեր և լեզուների իմացության ստուգում. Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոց

Ինչո՞ւ ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան կայացավ

Ի՞նչ հաջողության պատմություններ ունեն հակակոռուպցիոն կենտրոնները

Հանրությունը պետք է պատրաստ լինի մինչև վերջ գնալուն. սեմինար հակակոռուպցիոն թեմայով

Պետական գնումների ոլորտի կոռուպցիան ամենավտանգավորն է պետության և հասարակության համար

Հանրային վերահսկողության կարևորությունը կոռուպցիայի դեմ պայքարում

«Առաջին դասից սկսած մենք քարոզում ենք՝ կոռուպցիայից հեռու մնացեք». Արա Զոհրաբյան

Ինչպե՞ս վերլուծել բարձրաստիճան պաշտոնատար անձանց հայտարարագրերը

Ինչպե՞ս Հոնկոնգում վերջ դրվեց կոռուպցիոն անարխիային. ուսանելի փորձ Հայաստանի համար

Բարի համբավ, ֆինանսական շահեր և երկրի զարգացում. ինչու՞ է Հայաստանը շահագրգռված անդամակցել միջազգային հակակոռուպցիոն մարմիններին

«Անհնարին ոչինչ չկա». ապագա առաջնորդները՝ կոռուպցիան հաղթահարելու մասին

Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի ունկնդիրները հանդիպեցին Սուրեն Քրմոյանին

Որո՞նք են հակակոռուպցիոն ռազմավարության մշակման սկզբունքները

Ի՞նչ տեսք ունի հակակոռուպցիոն պայքարը զարգացած և զարգացող երկրներում

Ո՞վ է առաջնորդն ու ինչպիսի՞ն պետք է նա լինի

Ոչ թե պատժի խստությամբ, այլ անխուսափելիությամբ է պետք պայքարել կոռուպցիայի դեմ. Կարեն Զադոյան

Տեղի ունեցավ Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի հերթական սեմինարը

Երիտասարդ առաջնորդները ծանոթացան Կոռուպցիայի հասկացությանն ու տիպաբանությանը

Պայքար կոռուպցիայի դեմ՝ կրթության միջոցով. մեկնարկեց Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցը

Իրավաբան.net 

  Դիտվել է`

Այլ միջոցառումներ

Իրադարձություններ