Հակակոռուպցիոն դպրոցի սաները հանդիպեցին առողջապահության նախարարին

Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի սաները այսօր հանդիպում ունեցան ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հետ: Նախարարը սաների հետ խոսեց առողջապահական ոլորտի հիմնական խնդիրներից, ինչպեսև հակակոռուպցիոն պայքարի ուղղվածությունից: Նշենք, որ կառավարության կողմից հաստաված հակակոռուպցիոն ռազմավարության թիրախայաին ոլորտներից մեկը առողջապահության ոլորտն է:

Ա. Մուրադյանի խոսքով՝ հատկապես վերջին շրջանում առողջապահական ոլորտում մեծ զարգացումներ են եղել, սակայն միևնույն ժամանակ լարված ու խնդրահարույց հոդվածներ են լինում ոլորտին վերաբերող: Դրա պատճառներից մեկն այն է, որ հասարակության շրջանում կուտակված դժգոհություն կար, երկրորդ հերթին՝ իրենք բաց են քննարկում նման հարցերը: Նախարարը խնդիր է համարում նաև հասարակության մակերեսային կրթվածությունն ու պատկերացումները՝ բժշկի աշխատանքի վերաբերյալ:

Նա օրինակներ բերեց, երբ բժիշկը կարող է օրական 1000 բժշկական գործողություն կատարել և դրանցից միայն մեկն ավարտվի բժշկական սխալով՝ նույնիսկ ամենամեծ ուշադրության դեպքում: «Բժշկական սխալը հանցագործություն չէ»,- նախարարը հավելեց, որ ոչ մի բժիշկ չի ցանկանում սխալվել, որի հետևանքով կարող է անձը տուժել:

Արմեն Մուրադյանին դպրոցի սաները հարցեր տվեցին ոլորտում առկա խնդիրների հետ: Մասնավորապես, հարց տրվեց այն մասին,  թե արդյո՞ք կոռուպցիոն ռիսկեր չկան, որ  Շտապօգնության աշխատակիցները ուղղորդում են այս կամ հիվանդանոցը՝ հետագայում բուժում ստանալու համար: Նախարարն ասաց, որ այդ խնդիրը կա, սակայն այժմ առավելապես նվազել են նման դեպքերը:

Այսօր նաև սեմինար տեղի ունեցավ մասնակիցների համար: ՀԵԻԱ վարչության անդամ, փաստաբան Սյուզաննա Սողոմոնյանը ներկայացրեց «Համայնքային բարեխղճության կառուցում» թեման: Նրա խոսքերով՝ համայնքային բարեխղճությանը կարելի է հասնել 5 փուլերի միջոցով, դրանք են Իրավիճակի նրբություն, համատեղ ուսուցում, ապացույցների հիմնում, կառուցողական մասնակցություն՝ լուծելու հատկորոշած խնդիրները և առկա բացի փակում:

Սյուզաննա Սողոմոնյանը նաև ներկայացրեց այս փուլերը՝ մեկ առ մեկ, այնուհետև մասնակիցները կատարեցին գործնական աշխատանքներ:

Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի աշխատանքները կտևեն մինչև 2015թ. դեկտեմբերի 22-ը ներառյալ: Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցը կազմակերպել է «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ֆինանսական օժանդակությամբ՝ ԱՄՆ կառավարության ծրագրերի շրջանավարտների փոքր դրամաշնորհների ծրագրի շրջանակներում:

Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի ինֆորմացիոն գործընկերն է Իրավաբան.net անկախ մասնագիտական լրատվական կայքը:

Կարդացեք նաև՝

Ի՞նչ խախտումներ են կատարում կուսակցությունները՝ նվիրատվություններ ընդունելիս

Ձեզ չեն կարող 10 հազար դրամ տալ, ասել՝ գնա-ընտրի. Էդմոն Մարուքյանը՝ Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցում

Նոր Զելանդիայի կոռուպցիայի դեմ պայքարի փորձը ներկայացվեց Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի սաներին

Հակակոռուպցիոն դպրոցի ունկնդիրները եղան ԵԱՀԿ երևանյան գրասենյակում

Կոռուպցիան ձեռնարկություններում և հասարակության դերը՝ այս արատի դեմ պայքարում. Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոց

Շրջայց ոստիկանության համակարգում, հետաքրքիր հարցեր և լեզուների իմացության ստուգում. Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոց

Ինչո՞ւ ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան կայացավ

Ի՞նչ հաջողության պատմություններ ունեն հակակոռուպցիոն կենտրոնները

Հանրությունը պետք է պատրաստ լինի մինչև վերջ գնալուն. սեմինար հակակոռուպցիոն թեմայով

Պետական գնումների ոլորտի կոռուպցիան ամենավտանգավորն է պետության և հասարակության համար

Հանրային վերահսկողության կարևորությունը կոռուպցիայի դեմ պայքարում

«Առաջին դասից սկսած մենք քարոզում ենք՝ կոռուպցիայից հեռու մնացեք». Արա Զոհրաբյան

Ինչպե՞ս վերլուծել բարձրաստիճան պաշտոնատար անձանց հայտարարագրերը

Ինչպե՞ս Հոնկոնգում վերջ դրվեց կոռուպցիոն անարխիային. ուսանելի փորձ Հայաստանի համար

Բարի համբավ, ֆինանսական շահեր և երկրի զարգացում. ինչու՞ է Հայաստանը շահագրգռված անդամակցել միջազգային հակակոռուպցիոն մարմիններին

«Անհնարին ոչինչ չկա». ապագա առաջնորդները՝ կոռուպցիան հաղթահարելու մասին

Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի ունկնդիրները հանդիպեցին Սուրեն Քրմոյանին

Որո՞նք են հակակոռուպցիոն ռազմավարության մշակման սկզբունքները

Ի՞նչ տեսք ունի հակակոռուպցիոն պայքարը զարգացած և զարգացող երկրներում

Ո՞վ է առաջնորդն ու ինչպիսի՞ն պետք է նա լինի

Ոչ թե պատժի խստությամբ, այլ անխուսափելիությամբ է պետք պայքարել կոռուպցիայի դեմ. Կարեն Զադոյան

Տեղի ունեցավ Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի հերթական սեմինարը

Երիտասարդ առաջնորդները ծանոթացան Կոռուպցիայի հասկացությանն ու տիպաբանությանը

Պայքար կոռուպցիայի դեմ՝ կրթության միջոցով. մեկնարկեց Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցը

Իրավաբան.net 

  Դիտվել է`

Լուրեր

Իրադարձություններ