«Քրեականացնում են գույքային գործը». Հունան Բաբայան

Իտալահայ բիզնեսմեն և կառավարության իրավաբանական վարչության պետ ներկայանալով` առանձնապես խոշոր չափերի գումարների հափշտակության մեջ մեղադրվող` 35-ամյա Արթուր Սարգսյանը առաջին ատյանի դատարանի կողմից դատապարտվեց 9 տարվա ազատազրկման: Նրա պաշտպան Հունան Բաբայանի խոսքերով՝ իրենք բողոքարկել են դատավճիռը. «Այն չպատճառաբանված է, հստակ պատճառաբանություն չկա: Մենք համաձայն չենք ինչպես դատապարտման ազատազրկման տարիների, այնպես էլ բռնագանձվող գումարի հետ»,- ասաց պարոն Բաբայանը:

Նա նաև հավելեց, որ այս դատավճռով գույքային գործը քրեականացվում է: Պարոն Բաբայանի փոխանցմամբ՝ դեռևս վերաքննիչ դատարանը նիստի օր չի նշանակվել:

Հիշեցնենք՝ Արթուր Սարգսյան ազատազրկման է դատապարտվել այն բանի համար, որ նա ներկայանալով որպես պաշտոնատար անձ, իսկ առանձին դեպքերում` որպես արտերկրում եկամտաբեր ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող անձնավորություն, 2008թ. սեպտեմբեր ամսից մինչև 2012թ. մարտ ամիսը, ներառյալ` ժամանակահատվածում, տարբեր ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ գործարքներ կատարելու պատրվակով, խարդախությամբ` խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով, ներքոհիշյալ դրվագներով կատարել է առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույքի հափշտակություններ:

Ռոզա Վարդանյան
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել