Ալեն Սիմոնյանի ղեկավարած պատվիրակությունը կմեկնի Մադրիդ, Անդորրա Լա Վելլա և Բարսելոնա

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը գործուղվում է Մադրիդ, Անդորրա Լա Վելլա և Բարսելոնա։ Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ստորագրած կարգադրությունից։

«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով և Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 209-րդ հոդվածով`  կարգադրում  եմ.

  1. Աշխատանքային այցով 2025 թվականի սեպտեմբերի 22-25-ը Մադրիդ (Իսպանիայի  Թագավորություն), սեպտեմբերի 25-27-ը Անդորրա Լա Վելլա (Անդորրայի Իշխանապետություն), իսկ սեպտեմբերի 27-28-ը Բարսելոնա (Իսպանիայի  Թագավորություն) գործուղել Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունը՝ հետեւյալ կազմով.
Ալեն ՍԻՄՈՆՅԱՆ Ազգային ժողովի նախագահ
Սարգիս ԽԱՆԴԱՆՅԱՆ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ
Տաթեւիկ ԳԱՍՊԱՐՅԱՆ Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստան-Իսպանիա բարեկամական խմբի ղեկավար
Էմմա ՊԱԼՅԱՆ Ազգային ժողովի պատգամավոր
Աշխեն ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ Ազգային ժողովի նախագահի խորհրդական
Տիգրան ՍԵՅՐԱՆՅԱՆ Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ
Ալեքսանդր ՄԽԻԹԱՐՅԱՆ Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության պետ
Մովսես ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար
Արման ՄԿՐՏՉՅԱՆ Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության այցերի եւ ընդունելությունների կազմակերպման բաժնի գլխավոր մասնագետ (սեպտեմբերի 17-18-ը եւ 25-27-ը՝ Անդորրա Լա Վելլա, 18-25-ը՝ Մադրիդ, 27-28-ը Բարսելոնա)
Դավիթ ՀԱԿՈԲՅԱՆ Ազգային ժողովի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչության լրատվության արտադրության     բաժնի    լուսանկարիչ  –   օպերատոր
Հրայր ՔԱԼԱՇՅԱՆ Ազգային ժողովի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչության լրատվության արտադրության բաժնի հեռուստաօպերատոր:
  1. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ՝ գործուղման հետ կապված ճանապարհածախսի՝ (Ս. Խանդանյանի՝ Երեւան-Մադրիդ-Բարսելոնա-Ստրասբուրգ), ներկայացուցչական ծախսերի, օրապահիկի, ինչպես նաեւ գիշերավարձի՝ ըստ փաստացի կատարած ծախսերի հավաստող փաստաթղթերի վճարումը կատարել Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին՝ հաշվի առնելով Ազգային ժողովի նախագահի 2024 թվականի դեկտեմբերի 23-ի «Ազգային ժողովի պատգամավորների եւ Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողների՝ օտարերկրյա պետություններ գործուղումների կազմակերպման եւ գործուղման ծախսերի հատուցման կարգը հաստատելու մասին եւ Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի մայիսի 1-ի Կ-127-Ա կարգադրությունն ուժը կորցրած ճանաչելու մասին» Կ-364-Ա կարգադրության պահանջները:
  2. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված գիշերավարձի (2 գիշերվա՝ Ա. Սիմոնյանի՝ Անդորրա Լա Վելլա) վճարումը կատարում է հրավիրող կողմը»-նշված է կարգադրության մեջ։

 Իրավաբան.net

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել