Վլադիմիր Պուտինն առաջարկել է քննարկել Ռուսատանում միգրանտ աշխատողների համար արտոնագրային համակարգի վերացման հարցը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է քննարկել միգրանտ աշխատողների համար արտոնագրային համակարգի վերացման հարցը։

«Կառավարությունը չպետք է ձևացնի, թե միգրացիոն խնդիրներ գոյություն չունեն։ Ռուսաստանի միգրացիոն քաղաքականության վերաբերյալ բազմաթիվ որոշումներ են կայացվել, և դրանք պետք է իրականացվեն»,- ասել է Ռուսաստանի նախագահը Պետդումայի խմբակցության ղեկավարների հետ հանդիպման ժամանակ։ Այս մասին Իրավաբան․net-ը տեղեկանում է Gazeta.ru-ից:

Նշենք, որ դեռևս այս տարվա  մարտի 20-ին Պուտինը հրամանագիր ստորագրեց, որը թույլ էր տալիս միգրանտներին աշխատել Ռուսաստանում առանց աշխատանքային թույլտվության, եթե նրանք բավարարեն մի շարք պայմաններ։ Դրանք ներառում են մատնահետքերի նույնականացում և թմրանյութերի ու վտանգավոր վարակիչ հիվանդությունների բժշկական հետազոտություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել