Առգրավվել է ապօրինի որսված 20կգ կենդանի խեցգետին, ռետինե նավակ ու ցանցեր. ԲԸՏՄ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ու ՀՀ ՆԳՆ ոստիկանության աշխատակիցների սերտ համագործակցության արդյունքում հայտնաբերվել է ապօրինի որսված 20կգ կենդանի խեցգետին։

Արմավիրի մարզի Ջրարբի գյուղի բնակիչ 1982թ. ծնված Է.Կ.-ն Հերհերի ջրամբարից ապօրինի որսացել էր 20կգ խեցգետին։ Վերջինիս ավտոմեքենայում հայտնաբերված՝ ապօրինի որսամիջոց հանդիսացող ռետինե 1 նավակն ու 11 հատ խեցգետնաորսիչ ցանցերն առգրավված են։

Ապօրինի որսված կենդանի խեցգետնի ողջ խմբաքանակը ևս առգրավվել է և բաց է թողնվել Հերհերի ջրամբար։ Իրավախախտը կենթարկվի վարչական պատասխանատվության։ Համատեղ խստացված միջոցառումները շարունակական են։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել