Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի հրամանով Լուսինե Սուլեյմանյանը նշանակվել է հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի պաշտոնակատար

Հայաստանի Հանրապետության Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը սեպտեմբերի 18-ին ստորագրել է հրաման՝ Լուսինե Սանթուրի Սուլեյմանյանին 2025 թվականի սեպտեմբերի 19-ից նշանակելու ներքին անվտանգության և վերահսկողության վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի պաշտոնակատար՝ ազատելով Հակակոռուպցիոն կոմիտեի անդրազգային, ինչպես նաև կոռուպցիոն այլ բնույթի հանցագործությունների քննության վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի պաշտոնակատարի պաշտոնից։ Iravaban.net–ը տեղեկանում է ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեից:
Հրամանը ստորագրվել է՝ ղեկավարվելով «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 16-րդ հոդվածի 14-րդ մասով և 20-րդ հոդվածի 2-րդ մասով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել