Ոչ ոք չպետք է բանտարկվի, ոչ ոք չպետք է ենթարկվի սեփականության ունեզրկմшն՝ քաղաքական գործունեության պատճառով․ Բրեդ Շերմանը՝ Սամվել Կարապետյանի մասին

ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանն անդրադարձել է Հայաստանում կալանավորված գործարար Սամվել Կարապետյանի և հոգևորականների գործերին։ Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է գործարար Սամվել Կարապետյանի ֆեյսբուքյան էջից։

«Չափազանց կարևոր է, որ Երևանում լինեն ուժեղ ժողովրդավարական ինստիտուտներ։ Այս կամ այն ձևով մեղադրանքներ են առաջադրվել բարձրագույն աստիճանի հոգևորականների և շատ հայտնի հայ գործարարի դեմ։ Թույլ տվեք ասել՝ եթե նման նշաններ կան, ոչ ոք չպետք է բանտարկվի, ոչ ոք չպետք է ենթարկվի սեփականության ունեզրկման՝ քաղաքական գործունեության պատճառով»,– ասել է նա։

Կից՝ տեսանյութ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել