Հայաստանի Հանրապետության Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը սեպտեմբերի 18-ին ստորագրել է հրաման՝ Գոհար Արտակի Ադոնցին 2025 թվականի սեպտեմբերի 19-ից նշանակելու Հակակոռուպցիոն կոմիտեի ներքին անվտանգության և վերահսկողության վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ՝ ազատելով նրան նույն վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի պաշտոնակատարի պաշտոնից։ Iravaban.net–ը տեղեկանում է ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեից:
Հրամանը ստորագրվել է՝ հիմք ընդունելով «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը, 17-րդ հոդվածի 15-րդ մասը, 20-րդ հոդվածի 2-րդ մասը, ինչպես նաև Գոհար Ադոնցի 2025 թվականի սեպտեմբերի 18-ի դիմումը։
Հրամանով Գոհար Ադոնցի պաշտոնային դրույքաչափը սահմանվել է «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքին համապատասխան։