Բրիտանիայում ձերբակալել են ամուսինների, որոնց հարսանեկան արարողությունը 65.000 ամերիկյան դոլար է արժեցել:
Սուոնս քաղաքի (Ուելս) բնակչուհի Դոննա Հանի-Ջոնսի տարեկան եկամուտը 9.500 ամերիկյան դոլար է կազմել, իսկ ամուսնու տարեկան եկամուտը ընդամենը՝ 7.800 դոլար: Այս մասին տեղեկացնում է Daily News-ը:
Իրավապահները կասկածի տակ են առել ամուսինների շքեղ կյանքը, քանի որ Քարլ և Դոննա Հանի-Ջոնսի եկամուտները բոլորովին չեն համապատասխանել վերջիններիս ճոխ կենսակերպին: Վերջիններս շրջագայությունների վրա մեծ գումարներ են ծախսել, շքեղ առանձնատներ և ավտոմեքենաներ ձեռք բերել:
Ավելի ուշ պարզ է դարձել, որ ամուսինները կոկաինի վաճառքով են զբաղվել, որը և առաքել և իրացրել են կնոջ հոր՝ Բրայն Հարդինգի և ամուսնու զարմիկի՝ Մեթյու Ջոնսի միջոցով:
Իրավապահները ընտանիքին պատկանող տարբեր հասցեներից 1մլն ամերիկյան դոլար արժողությամբ կոկաին և 90.000 դոլար կանխիկ գումար են հայտնաբերել:
Քարլ Հանի-Ջոնսը 9 տարվա ազատազրկման է ենթարկվել փողերի լվացման և թմրադեղերի ապօրինի առքուվաճառքով զբաղվելու մեղադրանքով: Մեթյու Ջոնսը 8 տարվա իսկ Բրայն Հարդինգը 5 տարվա ազատազրկման են ենթարկվել:
Պատրաստեց Լիլիթ Գասպարյանը
Իրավաբան.net