Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակներում ձերբակալվել է Սևան ՔԿՀ պետի տեղակալը։ Այս մասին Iravaban.net-ի հարցմանն ի պատասխան հաստատեցին Հակակոռուպցիոն կոմիտեից:
«ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկում խուզարկություններն իրականացվել են Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում: Ձերբակալվել է քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալը։ Այլ մանրամասներ չենք կարող հայտնել՝ նախաքննության շահերից ելնելով»,- հաստատեցին Հակակոռուպցիոն կոմիտեից: