Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի հրամանով Արսեն Սիմոնյանն ազատվել է Վերահսկողական վարչության պետի պաշտոնից

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ստորագրել է հրաման Արսեն Սիմոնյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին: Iravaban.net-ը տեղեկանում է ՀՀ արդարադատության նախարարությունից:

Համաձայն սեպտեմբերի 9-ին ստորագրված №579-Ա հրամանի՝ Արսեն Վիգենի Սիմոնյանն ազատվել է Արդարադատության նախարարության վերահսկողական վարչության պետի (ծածկագիր՝ 12-32.8-Ղ2-1) պաշտոնից սեպտեմբերի 8-ից:

Հրամանն ստորագրվել է՝ հիմք ընդունելով Ա. Սիմոնյանի դիմումը և ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով:

Հրամանով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարին հանձնարարվել է ապահովել վերջնահաշվարկի կատարումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Iravaban.net-ը ներկայացնում է Արսեն Սիմոնյանի կենսագրությունը.

Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր

Քսանվեցը հուլիսի, 1981 թվական, ք․ Երևան

Աշխատանքային գործունեություն

2025 թվականի մարտի 12-ին նշանակվել է արդարադատության նախարարության վերահսկողական վարչության պետ:

2023-2024թթ․ եղել է ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության պետ:

2022-2023թթ․ եղել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական:

2019-2022թթ․ եղել է ՀՀ գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ:

2017-2019թթ․ եղել է ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ:

2016-2017թթ․ եղել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազ:

2013-2016թթ․ եղել է Արմավիրի մարզի դատախազ:

2013թ․ եղել է Կոտայքի մարզի դատախազի տեղակալ:

2013թ․ եղել է ՀՀ գլխավոր դատախազության հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազ:

2013թ․ եղել է ՀՀ գլխավոր դատախազության սեփականության ու տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ:

2011-2013թթ․ եղել է ՀՀ գլխավոր դատախազության սեփականության ու տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազ:

2010-2011թթ․ եղել է Կոտայքի մարզի դատախազության ավագ դատախազ:

2007-2010թթ․ եղել է Կոտայքի մարզի դատախազության դատախազ:

2006-2007թթ․ եղել է Լոռու մարզի դատախազության քննիչ:

Կրթություն

2001-2003թթ․ սովորել է ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետում՝ մագիստրատուրա։

1997-2001թթ․ սովորել է ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետում՝ բակալավր։

Դասախոսական և մասնագիտական այլ գործունեություն

2022թ. հանդիսացել է ՀՀ դատախազության որակավորման հանձնաժողովի անդամ:

2019-2022թթ. հանդիսացել է ՀՀ դատախազության կոլեգիայի անդամ:

2018-2021թթ. հանդիսացել է ՀՀ դատախազության էթիկայի հանձնաժողովի անդամ:

2017-2022թթ․ դասավանդել է Արդարադատության ակադեմիայում։

2017-2018թթ. հանդիսացել է ԱՊՀ կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի քարտուղար:

Զինվորական ծառայություն

2003-2006թթ․ ծառայել է ՀՀ Զինված ուժերում (ՀՀ ՊՆ տեղակալի աշխատակազմի ավագ-սպա իրավաբան):

Այլ տեղեկություններ

Պարգևատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով, բազմաթիվ գերատեսչական և միջգերատեսչական մեդալներով, հուշամեդալներով և կրծքանշաններով:

Լեզուների իմացություն՝ անգլերեն, ռուսերեն։

Ամուսնացած է, ունի երեք երեխա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել