Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ բողոքի ակցիաները շարունակվում են: Բաղրամյան պողոտայում հավաքված ցուցարարները պահանջում են սակագնի վերանայում և իջեցում:
Ցուցարարները պահանջում են նաև անկախ, հեղինակավոր կազմակերպության կողմից Հայաստանի էլեկտրական ցանցերում աուդիտի անցկացում: Իրավաբան.net-ի հետ զրույցում նշում էին, որ էլեկտրաէներգիայի գնի բարձրացումը հիմնավորված չէ և կան կասկածներ, որ կատարվել են կոռուցպիոն քայլեր:
Աուդիտից հետո միայն կփարատվեն հասարակության կասկածները: Եվ եթե բացահայտվեն քրեական օրենսգրքով պատժելի արարքներ, ապա հաջորդ քայլը պետք է լինի քրեական գործի հարուցումն ու պատասխանտվության կանչելը:
Մանրամասները` տեսանյութում: