Այսօր ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում (դատավոր՝ Մուրադ Մարտինի Հովակիմյան) քննվեց փաստաբան Արշավիր Խալափյանի կալանքի միջնորդության հարցը:
Դատարանը խորհրդակցական սենյակում մոտ մեկ ժամ անցկացնելուց հետո որոշում է կայացրել բավարարել կալանքի միջնորդությունը միաժամանակ կիրառելով գրավ՝ 1.000.000 դրամի չափով:
Այդ մասին Իրավաբան.net-ին հայտնեց Արշավիր Խալափյանի պաշտպան Գևորգ Գյոզալյանը: