Փաստաբան Արշավիր Խալափյանի գործով դատարանը կիրառել է գրավ

Այսօր ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում (դատավոր՝ Մուրադ Մարտինի Հովակիմյան) քննվեց փաստաբան Արշավիր Խալափյանի կալանքի միջնորդության հարցը:

Դատարանը խորհրդակցական սենյակում մոտ մեկ ժամ անցկացնելուց հետո որոշում է կայացրել բավարարել կալանքի միջնորդությունը միաժամանակ կիրառելով գրավ՝ 1.000.000 դրամի չափով:

Այդ մասին Իրավաբան.net-ին հայտնեց Արշավիր  Խալափյանի պաշտպան Գևորգ Գյոզալյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել