«Մարդն այսօր սկսել է հավատալ տեխնիկային». Տեր Առնակը՝ հավատքի հանդեպ փորձությունների մասին

Iravaban.net-ի «Եկեղեցին և իրավունքը» հարցազրույցների շարքի շրջանակում «Փորձությունները հավատքի մեջ» թեմայով զրուցել ենք Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Առնակ քահանա Հարությունյանի հետ։

Նրա խոսքով՝ հավատքի տատանումները միշտ կան մարդու մոտ, նույնիսկ եթե մի պահ վերանանք քրիստոնեությունից։

«Մարդը միշտ հավատքի տատանումներ ունի իր կյանքի նկատմամբ, իր արած գործի նկատմամբ, և դա բնական է, որովհետև մարդը կատարյալ չէ։ Եվ քանի որ կատարյալ չէ, ինքը պետք է այս կասկածամտությունը, թերահավատությունը ունենա։ Նույնը նաև քրիստոնեական կյանքի մեջ է։ Այսինքն՝ այն, ինչ այսօր է՝ այդ հավատքի տատանումները կամ հավատքի թուլացումը, դա նորություն չէ»,-նշում է մեր զրուցակիցը։

Տեր Առնակը ասում է, որ Հիսուս Քրիստոսն էլ է խոսել այս թեմայի մասին, և դա միշտ եղել է։

«Թերահավատությունը գալիս է անծանոթ լինելուց։ Երբ մարդը ճանաչում է Աստծուն, նա հասկանում է, որ քաղցր է Աստված։ Բայց երբ չի ճանաչում, իր մեջ վախ կա՝ արդյոք պետք է շփում ստեղծել Աստծո հետ։ Տեր Հիսուս Քրիստոսն ասում է՝ երբ Մարդու Որդին գա, արդյոք հավատք կգտնի երկրի վրա։ Հետևաբար Տերն ինքը գիտեր, որ կգա ժամանակ, երբ մարդու հավատքը կտկարանա։ Այսօր այդ ժամանակն է՝ այդ տկարության ժամանակը։ Մարդն այսօր սկսել է հավատալ տեխնիկային»,-ասում է հոգևորականը։

«Աստված թույլ չի տա մարդու կյանքում փորձություն իր թիկունքից ավելի լայն։ Այսինքն՝ Աստված թույլ է տալիս, որ մենք փորձվենք, բայց այնքան, որքան պետք է՝ մենք կարողանանք։ Աստված դա թույլ է տալիս, որպեսզի մարդն ուժեղանա։ Փորձությունները գալիս են մեզ ավելի ուժեղ դարձնելու համար, եթե մենք պատրաստ ենք այդ ճանապարհն անցնել Աստծո հետ։ Ուրեմն մարդը պետք է հասկանա, որ իր ամեն վայրկյանը փորձություն է, և եթե նա ուզում է իր փորձությունը ծառայեցնել իր անձի բարելավմանն, ինքը պետք է Աստծո հետ լինի»,- ասում է Տեր Առնակը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել