«Ձեռքը ձգանին հասնելը դեռ չի նշանակում՝ անձը կարող էր ինքնասպանություն գործել»․ ինչի՞ մասին են պատմում զենքերը

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Iravaban.net-ն այս անգամ Փորձաքննությունների ազգային բյուրոյի Ձգաբանական փորձաքննությունների բաժնում էր։

Մեր զրուցակիցը փաստում է՝ այս ոլորտում փորձագետ դառնալու համար ցանկալի է իրավաբանական մասնագիտացումը, քանի որ փորձագետն ինչքան էլ տեխնիկական խնդիրների վերլուծությամբ զբաղվի, միևնույն է, աշխատանքի ընթացքում առնչվում է իրավական բնույթի հարցերի։

«Յուրաքանչյուր զենք իր կառուցվածքային առանձնահատկություններն ունի, ամեն զենքից կատարված կրակոց իր առանձնահատուկ հեռավորությունն ու կինետիկ խոցելիության ուժն ունի»,-ասաց նա։

Դատական ձգաբանության խնդիրները 4 մասի են բաժանվում՝ հրազենային վնասվածքների հետազոտություն՝ բացառությամբ մարդու մարմինը, ձեռքի հրազենի և դրա համար նախատեսված փամփուշտների հետազոտություն, կրակված գնդակների ու պարկուճների համեմատական հետազոտություն և զենքի վրա առկա ջնջված համարների վերականգնում։

Այս բաժինն իրականացնում է հրազենային վնասվածքների հետազոտություն․ «Ձգաբանական փորձաքննության եզրակացությունը շատ հստակ է՝ կա՛մ հրազենային բնույթի է, կա՛մ ոչ, ու շատ քիչ դեպքեր են լինում, երբ կանչում են փորձագետին դատարան, որովհետև փորձագետը կարողանում է հստակ հասկանալ, եզրակացություն տալ»։

«Ծառայության ժամանակ կատարված հանցագործությունները, որոնց բաժինն առնչվում է, պետք է զենքի միջոցով կատարված հանցագործությունները լինեն՝ մարմնական վնասվածքներ, սպանություն, ինքնասպանություն․ կարևոր է փորձագետի եզրակացությունը տվյալ իրավական գնահատման փուլում, որովհետև փորձագետը կարող է հստակ տարանջատել կրակոցի հեռավորությունն ու փոխադարձ դիրքը»։

«Փորձագետն իրավունք չունի իրավական գնահատական տալու, և ձեռքը ձգանին հասնելը դեռ չի նշանակում՝ անձը կարող էր ինքնասպանություն գործել, իր կողմից է կատարվել կրակոցը, մնացածն արդեն ենթակա է իրավական գնահատման։

Իմ 15 տարվա փորձագիտական ստաժի ընթացքում եզակի դեպքեր են եղել, որ հեռու տարածությունից է կրակոցը կատարված եղել, և չէր կարող դա ինքնասպանություն դիտարկվել, դա արդեն սպանություն էր, բայց հիմնականում կատարված են լինում մոտ տարածությունից»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել