2024 թվականի դեկտեմբերի 5-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ է դարձել Արմեն Մարուխյանը, որը մինչ այդ զբաղեցրել է Գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական և իրավական ապահովման վարչության պետի պաշտոնը (2017-2024թթ․)։
Iravaban.net-ը ներկայացնում է ԿԿՀ անդամ Արմեն Մարուխյանի հայտարագրած գույքերի և եկամուտների ցանկը։
Նա ամուսնացած է, ունի երկու որդի, համատեղ բնակվում է կնոջ՝ Մերի Քալաշյանի հետ, վերջինս ՀՀ արդարադատության նախարարությունում աշխատում է որպես ֆինանսատնտեսագիտական վարչության ավագ հաշվապահ։
Արմեն Մարուխյանը հայտարարագրել է բաժնային իրավունքով (1/6) պատկանող և որպես ժառանգություն ստացած 1 բնակարան, որը գտնվում է Արաբկիր վարչական շրջանում և ձեռք է բերվել 2005 թվականին։
Տարվա սկզբում որպես առկա դրամական միջոց հայտարարագրել է 4 միլիոն 204 հազար 971 դրամ, որը տարվա վերջում կազմել է 9 միլիոն 980 հազար դրամ։ Որպես առկա կանխիկ դրամ հայտարարագրել է 4 հազար դոլար, որը տարվա վերջում կազմել է 0 դրամ, և 3 միլիոն, որի չափը տարվա վերջում չի փոփոխվել։
Հաշվետու տարվա եկամուտները կազմել են․
- ՊԵԿ-ից 2 միլիոն 678 հազար 724 հազար, նշված չէ գումարի ստացման առիթը,
- Ամերիա բանկից վերցված վարկի չափը 290 հազար դրամ,
- Դատախազությունից որպես աշխատավարձ 15 միլիոն 763 հազար 320 դրամ։
Ընդհանուր՝ 18 միլիոն 732 հազար 44 դրամ
Մարուխյանը վերցված երկու վարկերի մայր գումարի վճարմանն ուղղված փոխանցումներ է կատարել 290 հազարի և 346 հազար 391 դրամի չափով։
Նշենք, որ ԳԴ կազմակերպական-վերահսկողական և իրավական ապահովման վարչության պետի պաշտոնը դադարել է զբաղեցնել 2024 թվականի մայիսի 2-ից։
5 ամիսների համար նա հետևյալ եկամուտներն է հայտարարագրել։ Պաշտոնի ստանձնման կամ դադարեցման օրվա դրությամբ առկա դրամական միջոցի չափը կազմել է 9 միլիոն 485 հազար դրամ, առկա կանխիկ գումարը՝ 3 միլիոն դրամ։
ՊԵԿ-ից ստացվել է 706 հազար 231 հազար դրամ, կրկին նշված չէ գումարի ստացման առիթը, Դատախազությունից որպես աշխատավարձ ստացել է 4 միլիոն 910 հազար 793 դրամ, վերցված վարկի մարմանն ուղղված գումարը կազմել է 562 հազար 301 դրամ։
Այլ տվյալներ հայտարարագրված չեն։
Մարիամ Շահնազարյան