Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 190-րդ հոդվածը սահմանում է՝ ինչ պատասխանատվության կենթարկվի այն անձը, որը կխախտի զենք ձեռք բերելու կամ վաճառելու կարգը։
ՀՀ օրենսդրության խախտմամբ ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից զենք ձեռք բերելը կամ վաճառելը՝
- առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով՝ զենքի առգրավմամբ կամ առանց դրա:
Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը`
- առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով՝ զենքի առգրավմամբ: