Օրենսդրությամբ ամրագրված է, որ կալանքը որպես խափանման միջոց կարող է կիրառվել բացառության կարգով, այնուամենայնիվ շատ հաճախ տեսնում ենք, որ ելնելով անձին մեղսագրվող հանցագործության բնույթից, ծանրության աստիճանից, երբեմն նաև քաղաքական համատեքստում իրականացվող հետապնդումներով կալանքը մեխանիկորեն է կիրառվում։ Այս խնդրի մասին Contra Legem փաստաբանական ընկերության փաստաբան Դավիթ Թովմասյանը խոսել է Iravaban.net-ի հետ՝ ընդգծելով, որ ՄԻԵԴ-ը բազմաթիվ գործեր քննելով Հայաստանի դեմ, նաև արձանագրել է՝ ինչպես կալանքը կիրառելիս, այնպես էլ դրա ժամկետը երկարաձգելիս շատ հաճախ դատարանները դա իրականացնում են մեխանիկորեն։
«Հակառակի մասին վկայող իրադրություն էլ ունենք, վերջերս մի գործ կար, որը մեծ հնչեղություն ունի ՀՀ-ում, խոսքը «Քոլլ սենթեր» գործի մասին է, այս գործով փոխհատուցումն ազատության դիմաց կոնցեպտով են առաջնորդվել։ Մենք այն կարծիքին ենք, որ կալանքը որպես խափանման միջոց կարող է կոնկրետ նպատակներին հասնելու համար միայն կիրառվել, բավականին երկար ու համառ պայքար ենք մղել այդ արդյունքին հասնելու համար, ի վերջո դատարանն արձանագրեց այն ճշմարտությունը, որ մեր վստահորդի նկատմամբ կալանք կիրառելու հիմքերը բացակայում են»,-ասաց փաստաբանը։
Մանրամասները՝ տեսանյութում։