Ռուբեն Հակոբյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը վերացվեց: Նա ազատ կարձակվի նիստերի դահլիճից։ Այս մասին հայտնել է վերջինիս պաշտպան Վարազդատ Հարությունյանը։
ԱԺ նախկին պատգամավորը հուլիսի 18-ին ձերբակալվեց 2025 թվականի հուլիսի 1-ին զանգվածային լրատվության միջոցով հարցազրույց տալու ընթացքում «իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչ հնչեցնելու համար»։ Ռուբեն Հակոբյանը հուլիսի 19-ին 2 ամսով կալանավորվել էր։