Արսեն Թորոսյանը ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի օգոստոսի 27-ի հրամանագրով նշանակվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Արսեն ԹՈՐՈՍՅԱՆԻՆ նշանակել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար»,-նշված է հրամանագրի մեջ։
Նախկին նախարար Նարեկ Մկրտչյանին այս պաշտոնից ազատելու հրամանագիրը ևս ստորագրվել է այսօր։