«Շնորհակալություն եմ հայտնում վարչապետին՝ ինձ այս կարևոր առաքելությունը վստահելու համար»․ Արսեն Թորոսյան

«Ինչպես հավանաբար տեղյակ եք, դադարեցրել եմ Ազգային ժողովի պատգամավորի լիազորություններս և վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով նշանակվել եմ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար:

Շնորհակալություն եմ հայտնում Ազգային ժողովի բոլոր գործընկերներին համատեղ արդյունավետ աշխատանքի համար: Վստահ եմ, որ մենք կունենանք համագործակցության բազմաթիվ նոր հնարավորություններ։

Շնորհակալություն եմ հայտնում վարչապետին՝ ինձ այս կարևոր առաքելությունը վստահելու համար, որը ես կիրականացնեմ մեծ պատասխանատվությամբ»,-ֆեյսբուքյան պաշտոնական էջում գրել է Արսեն Թորոսյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել