Նարեկ Մկրտչյանը՝ ԱՄՆ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան

Նախագահ Վահագն Խաչատուրյանի օգոստոսի 27-ի հրամանագրով՝ Նարեկ Մկրտչյանը նշանակվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի. Նարեկ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ նշանակել Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վաշինգտոն)»,-նշված է հրամանագրի մեջ։

Նախագահի մեկ այլ հրամանագրով Մկրտչյանն ազատվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից։ Նա այս պաշտոնը զբաղեցնում էր 2021 թվականի օգոստոսից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել