Լիլիթ Մակունցը հետ է կանչվել ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից։
Նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրում նշվում է․ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի. Լիլիթ ՄԱԿՈՒՆՑԻՆ հետ կանչել Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»