Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Արգիշտի փողոց – Մաշտոցի պողոտա խաչմերուկում ու Բեյրութի և Արգիշտիի փողոցներում

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. օգոստոսի 29-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Այս մասին հայնում են Երևանի քաղաքապետարանից։

Մասնավորապես՝ Արգիշտիի փողոց – Մաշտոցի պողոտա խաչմերուկում կկատարվի լուսացույցների տեղափոխություն, որի հետևանքով կտեղափոխվի Արգիշտիի փողոցի «կանգ» գիծը և փողոցը հատող հետիոտնի համար նախատեսված անցումը:
Արգիշտիի փողոցից դեպի Մաշտոցի պողոտա աջ շրջադարձը կկազմակերպվի առանց լուսացույցի. շրջադարձ կատարող մեքենաները պետք է զիջեն ճանապարհը երթևեկության մյուս մասնակիցներին:

Բեյրութի և Արգիշտիի փողոցներում հասարակական տրանսպորտի համար առանձնացված գոտին կկազմակերպվի առաջին երթևեկելի գոտում:

Բեյրութի – Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցների խաչմերուկում հասարակական տրանսպորտի երթևեկությունը կկազմակերպվի առանձնացված լուսացույցով՝ BUS գրությամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել