Նախագահ Վլադիմիր Պուտինը երկօրյա պետական այցով ժամանել է Վիետնամ, ռուս առաջնորդի ինքնաթիռը վայրէջք է կատարել Հանոյի օդանավակայանում, այս մասին հայտնում է РИА Новости-ն։
Նախագահի օգնական Յուրի Ուշակովի խոսքով՝ այցը կտեւի երկու օր՝ հունիսի 19-ին եւ 20-ին, իսկ հիմնական ծրագիրը նախատեսված է հինգշաբթի օրը։
Բանակցություններից հետո նախատեսվում է ընդունել երկկողմ համատեղ հայտարարություն, որը կհաստատի երկու երկրների համապարփակ ռազմավարական գործընկերության սկզբունքները։ Բացի այդ, կստորագրվեն մի շարք փաստաթղթեր տարբեր ոլորտներում համագործակցության վերաբերյալ։
Տեսանյութը՝ այստեղ։