Պուտինը ժամանել է Վիետնամ

Նախագահ Վլադիմիր Պուտինը երկօրյա պետական ​​այցով ժամանել է Վիետնամ, ռուս առաջնորդի ինքնաթիռը վայրէջք է կատարել Հանոյի օդանավակայանում, այս մասին հայտնում է РИА Новости-ն։

Նախագահի օգնական Յուրի Ուշակովի խոսքով՝ այցը կտեւի երկու օր՝ հունիսի 19-ին եւ 20-ին, իսկ հիմնական ծրագիրը նախատեսված է հինգշաբթի օրը։

Բանակցություններից հետո նախատեսվում է ընդունել երկկողմ համատեղ հայտարարություն, որը կհաստատի երկու երկրների համապարփակ ռազմավարական գործընկերության սկզբունքները։ Բացի այդ, կստորագրվեն մի շարք փաստաթղթեր տարբեր ոլորտներում համագործակցության վերաբերյալ։

Տեսանյութը՝ այստեղ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել