Մարդու իրավունքների հանձնաժողովը կընդլայնի խորհրդարանական վերահսկողության շրջանակը

Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը որոշում է ընդունել «Մարդու իրավունքի պաշտպանության ոլորտում օրենքների կատարման ընթացքի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու մասին»: Այս մասին Iravaban.net–ը տեղեկանում է ՀՀ ազգային ժողովից։

Որոշման համաձայն՝ հանձնաժողովը 2025 թվականին կիրականացնի խորհրդարանական վերահսկողություն՝ ուսումնասիրելու հանձնաժողովի գործունեության ոլորտներին առնչվող օրենքների իրականացման ընթացքը։

Այս նպատակով նախատեսվում են այցելություններ ՀՀ քրեակատարողական հիմնարկներ, մանկատներ, խնամքի կենտրոններ և զորամասեր՝ անհրաժեշտ տեղեկատվության ստացման, վերլուծության և մարդու իրավունքների պաշտպանության իրավիճակի գնահատման համար։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել