Այսօր տեղի ունեցած Կառավարության նիստից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է «Զանգեզուրի միջանցք» եզրույթի կիրառմանը ադրբեջանցի և օտարերկրացի այլ պաշտոնյաների կողմից։ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ՀՀ տարածքում բացի «Խաղաղության խաչմերուկ» և TRIPP նախագծերից այլ նախագիծ չկա և չի էլ կարող լինել։ Նշեց՝ ճիշտ է հենվել այն փաստաթղթերի վրա, որոնք ստորագրվել են Վաշինգտոնում․ «Հարգելի գործընկերներ, սիրելի ժողովուրդ, ուզում եմ ևս մեկ անգամ արձանագրել՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատված։ Ընդ որում՝ ես կարող եմ ասել, ես կարող եմ չասել, դա իրողություն է և այն դժվար է չնկատել»,- եզրափակել է վարչապետը։