WhatsApp հավելվածում իմ անունով և նկարով բացվել է կեղծ օգտահաշիվ, որից նամակներ են ուղարկվում տարբեր մարդկանց․ Արսեն Թորոսյան

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը հայտնել է, որ իր անունով կեղծ օգտահաշիվ է ստեղծվել։

«Սիրելի՛ քաղաքացիներ, WhatsApp հավելվածում իմ անունով և նկարով բացվել է կեղծ օգտահաշիվ, որից նամակներ են ուղարկվում տարբեր մարդկանց, այդ թվում՝ պետական պաշտոնյաների։

Խնդրում եմ չպատասխանել նման հաղորդագրություններին։ Քանի որ ես միակ պետական պաշտոնյան չեմ, որի անունով և նկարով կեղծ օգտահաշիվ է բացվել, իմ համոզմամբ՝ այս ամենը պետք է դիտարկել մեր դեմ հիբրիդային հարձակումների տրամաբանության մեջ, ուստի պետք է լինել զգոն և չտրվել մանիպուլյացիաներին»,- նշել է Թորոսյանը
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել