Մուղնիի Սբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գարեգին Արսենյանը մեկ ամսով կալանավորվել է

Երեկ՝ հոկտեմբերի 15-ին հայտնի դարձավ, որ բերման են ենթարկվել Արագածոտնի թեմի մի շարք հոգևորականներ և քաղաքացիական աշխատակիցներ։

Փաստաբան Արա Զոհրաբյանի փոխանցմամբ այս պահին կալանավորել են միայն Գարեգին քահանա Արսենյանին։ Ձերբակալված է  նաև թեմի գլխավոր հաշվապահ Նաիրա Ալավերդյանը, որին  այսօր ներկայացնելու են կալանավորման։
Iravaban.net-ը Արա Զոհրաբյանից տեղեկանում է նաև, որ թեմի առաջնորդ Միքայել Սրբազանի կալանքի քննության հարցով նիստը տեղի կունենա այսօր, ժամը 9։30-ին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել