Հայաստանին և Ադրբեջանին անհրաժեշտ է օգնություն, որպեսզի նրանք պայմանավորվեն խաղաղության շուրջ, բոլորը պետք է բոլոր ջանքերը գործադրեն՝ առանց միմյանց հետ մրցելու, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է РИА Новости-ն։
«Շատ կարևոր է, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության գան խաղաղության պայմանագրի շուրջ, սա է հիմնական խնդիրը, մենք բոլորս պետք է բոլոր ջանքերը գործադրենք, առանց միմյանց հետ մրցելու, որպեսզի առաջադրանքն ավարտվի, որպեսզի օգնենք երկու երկրներին կնքել խաղաղության պայմանագիր», – ասել է Պեսկովը լրագրողներին։
Նրա խոսքով, խաղաղության պայմանագրի ստորագրման թեման «շրջանակված է հսկայական քանակությամբ մանրամասներով և նրբերանգներով»։
«Դեռևս անհրաժեշտ կլինի համաձայնեցնել այդ նրբերանգները»,- հավելել է Պեսկովը։