Աստանայում մեկնարկել են Պուտինի և Էրդողանի բանակցությունները

Աստանայում սկսվել են Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցությունները, հայտնել են Թուրքիայի ղեկավարի գրասենյակից, փոխանցում է РИА Новости-ն։

Հանդիպումը տեղի է ունենում Ասիայում փոխգործակցության և վստահության ամրապնդման միջոցառումների (CICA) համաժողովի շրջանակներում:

Ինչպես հաղորդում է թուրքական պետական ​​TRT Haber հեռուստաալիքը, Էրդողանը նախատեսում էր ռուս գործընկերոջ հետ քննարկել Ուկրաինայում ստեղծված իրավիճակը, Թուրքիայի խաղաղարար ջանքերը և հացահատիկի միջանցքը։ Նա պատրաստվում էր անդրադառնալ նաև Սիրիային։

Վերջին անգամ Պուտինն ու Էրդողանը հանդիպել են Սամարղանդում՝ ՇՀԿ գագաթնաժողովի վայրում՝ սեպտեմբերի 16-ին։ Այնուհետ ՌԴ ղեկավարը շնորհակալություն է հայտնել իր զրուցակցին պարենային ծրագրի իրականացման գործում ունեցած ներդրման համար՝ նշելով, որ Թուրքիան հուսալի գործընկեր է և կարող է ապահովել ռուսական արտադրանքի տարանցումը աշխարհի բոլոր երկրներ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել