ԼՂ հակամարտության կարգավորման բարենպաստ պայմաններ ստեղծելու համար քննարկվում է ՀԱՊԿ դիտորդներին օգտագործելու հնարավորությունը. Լավրով

Քննարկվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) դիտորդներին օգտագործելու հնարավորությունը։ Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ԱՊՀ անդամ երկրների անվտանգության մարմինների և հետախուզական ծառայությունների ղեկավարների հետախուզական գործունեության 18-րդ հանդիպմանը։ Այս մասին գրում է ТАСС լրատվական գործակալությունը:

«Հիմա քննարկվում է ՀԱՊԿ դիտորդների օգտագործման հնարավորությունը՝ նպաստավոր պայմաններ ստեղծելու համար Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների միջև պայմանավորվածությունների իրականացման համար: Քննարկվում է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորումը, այդ թվում՝ համապատասխան պայմանագրի ստորագրումը»,- ասել է նախարարը։

Ըստ նրա՝ ԱՊՀ երկրների աջակցությունը ևս տեղին կլինի:

Միևնույն ժամանակ, Լավրովն ընդգծել է, որ աշխարհում արագ փոփոխվող իրավիճակը թելադրում է ԱՊՀ շրջանակներում ազնիվ, հավասար և փոխշահավետ համագործակցության ձևավորման անհրաժեշտությունը: Այդ թվում՝ տարածաշրջանային և ազգային անվտանգության ամրապնդման նպատակով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել