«Ռոսավիացիա»-ն վերստին երկարացնում Է ՌԴ-ի կենտրոնական մասի և հարավի օդանավակայաններում թռիչքների արգելքը. այս անգամ մինչև օգոստոսի 29-ը:
Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գերատեսչության մամուլի ծառայությունում հաղորդել են երկուշաբթի օրը՝ օգոստոսի 22-ին:
Փակ են մնում Անապայի, Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Գելենջիկի, Կրասնոդարի, Կուրսկի, Լիպեցկի, Դոնի Ռոստովի, Սիմֆերոպոլի եւ Էլիստայի օդանավակայանները: