Ռեյկյավիկից ընդամենը երեսուն կիլոմետր հեռավորության վրա կրկին արթնացել է Ֆագրադալսֆյալ (Fagradalsfjall) հրաբուխը։
6000 հազար տարի նա ակտիվություն չի ցուցաբերել։ 2021 թվականին երկրագնդի մակերևույթում ձևավորվել է խզվածք, որից լավա է դուրս թռել մինչև 100 մետր բարձրության վրա։ Այժմ 10 ամիս անց հրաբուխը կրկին արթնացել է և դարձել հետաքրքրասեր զբոսաշրջիկների գրավչության կետ։
Իսլանդիան գտնվում է եվրասիական և հյուսիսամերիկյան տեկտոնական թիթեղների միջև, որոնք շարժվում են հակառակ ուղղություններով։ Հետևաբար, կղզին աշխարհում հրաբխային ակտիվության ամենաբարձր մակարդակներից մեկն է և այնտեղ հաճախ են երկրաշարժեր տեղի ունենում: Իսլանդիայում կան հարյուրից ավելի հրաբուխներ, որոնցից 25-ը ակտիվ են եղել վերջին հազար տարվա ընթացքում: