Հրդեհ է բռնկվել Բաքվի մետրոյի կայարանի հարևանությամբ

Ադրբեջանի Արտակարգ իրավիճակների նախարարության «112» թեժ գիծ ահազանգ է ստացվել Բաքվի Բինագադի շրջանի մետրոյի «Դարնագուլ» կայարանի մոտակայքում բռնկված հրդեհի մասին։

Ինչպես հայտնում է երկրի ԱԻՆ-ը, կանչի մասին տեղեկությունը ստանալուց անմիջապես հետո ներգրավվել են ԱԻՆ պետական ​​հրշեջ ծառայության հրշեջ-փրկարարական ստորաբաժանումները։

Նախնական տեղեկություններով՝ այրվում են անվադողեր։ Ներկայումս աշխատանքներ են տարվում հրդեհը մարելու ուղղությամբ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել