Թուրքիայի, Ռուսաստանի, Ուկրաինայի զինվորական պատվիրակությունների և ՄԱԿ-ի պատվիրակության բանակցությունները «հացահատիկի հարցի» կարգավորման շուրջ, որոնք անցկացվել են Ստամբուլի Կալենդեր առանձնատանը, ավարտվել են։
«Բանակցություններն ավարտվել են»,-«ՌԻԱ Նովոստի»-ին ասել է աղբյուրը։
Ավելի վաղ դիվանագիտական աղբյուրը հայտնել է, որ այսօրվա հանդիպմանը կոնսենսուսի հասնելու հույսերը մեծ են։ Նրա խոսքով՝ բանակցություններում հաշվի են առնվում ինչպես Մոսկվայի մտավախությունները, այնպես էլ ռուսական գյուղմթերքի արտահանման ապահովագրական, լոգիստիկ եւ բանկային հատվածներում պատժամիջոցների առկայությունը։