Մայրաքաղաքը նշում է Տիրոջ Պայծառակերպության կամ Վարդավառի տոնը. (Ֆոտոշարք)

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը կամ Վարդավառը այս տարի նշում է  հուլիսի 7-ին: Այն  հինգ տաղավար տոներից մեկն է և խորհրդանշում է Քրիստոսի այլակերպության հիշատակը Պետրոս, Հովհաննես եւ Հակոբոս առաքյալների առջև:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, օրը առավել բովանդակալից և հիշարժան դարձնելու նպատակով, մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում նախատեսված են տոնական տարաբնույթ միջոցառումներ:

Վաղ առավոտից տոնականորեն զարդարված ջրցան մեքենաները  լվացվել են երևանյան գլխավոր ու երկրորդական փողոցները: 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել