Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը կամ Վարդավառը այս տարի նշում է հուլիսի 7-ին: Այն հինգ տաղավար տոներից մեկն է և խորհրդանշում է Քրիստոսի այլակերպության հիշատակը Պետրոս, Հովհաննես եւ Հակոբոս առաքյալների առջև:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, օրը առավել բովանդակալից և հիշարժան դարձնելու նպատակով, մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում նախատեսված են տոնական տարաբնույթ միջոցառումներ:
Վաղ առավոտից տոնականորեն զարդարված ջրցան մեքենաները լվացվել են երևանյան գլխավոր ու երկրորդական փողոցները: