Մակրոնը Պուտինի հետ զրույցից հետո ասել է, որ Մարիուպոլից տարհանումն անհնար է

Մարիուպոլից տարհանման հարցը քննարկելու համար Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին տեղեկանում ենք Украинская правда-ից։

Ռուսական բանակի կողմից պաշարված ուկրաինական Մարիուպոլ քաղաքի բնակիչներին առաջիկա օրերին մարդասիրական օպերացիայի մեկնարկի համար պայմաններ այս փուլում ստեղծված չեն, հայտարարել են Ելիսեյան պալատից։

Մակրոնը Պուտինին է ներկայացրել Ֆրանսիայի, Թուրքիայի և Հունաստանի առաջարկած տարհանման օպերացիան, Պուտինն ասել է, որ կմտածի այդ մասին։

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ եթե Արևմուտքը ոչինչ չանի Մարիուպոլին օգնելու համար, դա կլինի իրենց հավաքական մեղքը։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել