Ռուսական ռուբլու փոխարժեքը շեշտակի նվազել է հինգշաբթի առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Դոնբասում հատուկ ռազմական գործողություն սկսելու որոշման մասին հայտարարություններից հետո: Այս մասին տեղեկանում ենք РИА Новости-ից:
Նշվում է, որ 2016 թվականից ի վեր առաջին անգամ է, որ դոլարի փոխարժեքը բարձրացել է 84 ռուբլիով:
Դոլարի փոխարժեքն ըստ հաշվարկների Մոսկվայի ժամանակով ժամը 7:18-ին բարձրացել է գրեթե 2.92 ռուբլով՝ մինչև 84.08 ռուբլի, եվրոյի փոխարժեքը՝ 3.54 ռուբլով, մինչև 95.24 ռուբլի։
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ որոշել է հատուկ ռազմական գործողություն իրականացնել Դոնբասում։
Ուկրաինայի նախագահ Վլադիմի Զելենսկին հայտարարել է, որ դա հարձակում է Ուկրաինայի սուվերեն տարածքի վրա: