Ինդոնեզիայում երկու նավի բախումից հետո 17 մարդ շարունակում է մնալ անհետ կորած

Ինդոնեզիայի ափերի մոտ նավը բախվել է ձկնորսական նավին և այժմ որոնվում է 17 մարդ, «ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ՝ հայտնում է տեղական ANTARA գործակալությունը:

Գործակալությունից հայտնել են, որ ձկնորսական նավի վրա եղել է 32 մարդ: Բախումից նավը շրջվել է, անձնակազմի 15 անդամ ողջ է մնացել:

Այժմ անհետ կորածների որոնման գործողություն է կազմակերպվել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել