Ինդոնեզիայի ափերի մոտ նավը բախվել է ձկնորսական նավին և այժմ որոնվում է 17 մարդ, «ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ՝ հայտնում է տեղական ANTARA գործակալությունը:
Գործակալությունից հայտնել են, որ ձկնորսական նավի վրա եղել է 32 մարդ: Բախումից նավը շրջվել է, անձնակազմի 15 անդամ ողջ է մնացել:
Այժմ անհետ կորածների որոնման գործողություն է կազմակերպվել: