Ամփոփվել են Փաստաբանների պալատի խորհրդի անդամների և կարգապահական գործը նախապատրաստող անձանց ընտրությունը

Ամփոփվել են Փաստաբանների պալատի խորհրդի անդամների և կարգապահական գործը նախապատրաստող անձանց ընտրությունը։ Այս մասին տեղեկանում ենք Փաստաբանների պալատից։

ՀՀ փաստաբանների պալատի հաշվիչ հանձնաժողովն ամփոփել է «ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամների ընտրություն» օրակարգային հարցով ընդհանուր ժողովի քվեարկության արդյունքները:

Ընդհանուր ժողովին որպես խորհրդի անդամի թեկնածու էր առաջադրվել 23 փաստաբան: ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամի ընտրությունը կրում է վարկանիշային բնույթ և ՀՀ փաստաբանների պալատի կանոնադրության համաձայն առաջադրված թեկնածուներից վարկանիշային կարգով կարող են խորհրդի անդամ ընտրվել առավել շատ «կողմ» ձայներ ստացած 12 (տասներկու) թեկնածուները:

Համաձայն հաշվիչ հանձնաժողովի 06.03.2021թ. թիվ 1 արձանագրության՝ ժողովին մասնակցելու իրավունք են ունեցել 2298 փաստաբան*, ըստ ընտրական ցուցակի ստորագրությունների՝ քվեաթերթիկ են ստացել 1147 փաստաբան:

* Ցուցակային թիվը ճշգրտվել է և սահմանվել է 2.289:

Ներկայացվում է խորհրդի անդամի թեկնածուների ստացած ձայներն ըստ վարկանիշի.

Խորհրդի անդամի թեկնածուի ազգանունը և անունը

Թեկնածուի` «Կողմ»  ստացած ձայների թիվը

1

Բաբայան Սիմոն Ալբերտի

883

2

Կարապետյան Մանե Գուրգենի

716

3

Առուստամյան Մելանյա Սարգսի

696

4

Ֆարմանյան Մարինե Պավլուշի

662

5

Հարությունյան Հարություն Գագիկի

655

6

Սարդարյան Կարեն Հեկտորի

624

7

Մեժլումյան Կարեն Սուրիկի

621

8

Ասատրյան Սեդրակ Գառնիկի

618

9

Բեգլարյան Էմին Արամի

547

10

Հակոբյան Ռուբեն Մարատի

475

11

Ղազանչյան Լիլիթ Արմենի

432

12

Հարությունյան Արսեն Միխաելի

430

13

Գյուլումյան Պավել Սլավիկի

304

14

Դեմիրչյան Գայանե Ասատուրի

285

15

Խաչիկյան Վրեժ Վարուժանի

253

16

Աստվածատրյան Վահե Սպարտակի

249

17

Գրիգորյան Ռաֆիկ Գրիշայի

235

18

Սարգսյան Դավիթ Նորիկի

182

19

Մկրտչյան Լուսինե Միշայի

171

20

Գասպարյան Վահագն Պավելի

166

21

Եսայան Մանուշ Աբրիկի

166

22

Կոչուբաև Ալեքսանդր Սերգեյի

143

23

Մխիթարյան Ռիմա Ստեփանի

101

Հաշվիչ հանձնաժողովի 07.03.2021թ. թիվ 2-Խ արդյունքների ամփոփման  արձանագրության համաձայն վարկանիշային կարգով չորս տարի ժամկետով ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամ են ընտրվել հետևյալ փաստաբանները.

1. Բաբայան Սիմոն Ալբերտի

2. Կարապետյան Մանե Գուրգենի

3. Ֆարմանյան Մարինե Պավլուշի

4. Առուստամյան Մելանյա Սարգսի

5. Մեժլումյան Կարեն Սուրիկի

6. Սարդարյան Կարեն Հեկտորի

7. Ասատրյան Սեդրակ Գառնիկի

8. Հարությունյան Հարություն Գագիկի

9. Բեգլարյան Էմին Արամի

10. Հակոբյան Ռուբեն Մարատի

11. Ղազանչյան Լիլիթ Արմենի

12. Հարությունյան Արսեն Միխաելի

ՀՀ փաստաբանների պալատի նորընտիր խորհրդի անդամներից վեցը հանդիսանում են խորհրդի գործող անդամներ, իսկ մյուս վեց անդամները խորհրդի կազմում են ընդգրկվել առաջին անգամ:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ փաստաբանների պալատի գործող խորհրդի լիազորություններն ավարտվում են 2017թ. մարտի 13-ին, ուստի հաշվիչ հանձնաժողովի որոշման համաձայն խորհրդի նոր կազմն իր լիազորությունները կստանձնի 2021թ. մարտի 14-ից:

ՀՀ փաստաբանների պալատի հաշվիչ հանձնաժողովն ամփոփել է «ՀՀ փաստաբանների պալատի կարգապահական գործը նախապատրաստող անձանց ընտրություն» օրակարգային հարցով ընդհանուր ժողովի քվեարկության արդյունքները:

Ընդհանուր ժողովին որպես ՀՀ փաստաբանների պալատի կարգապահական գործը նախապատրաստող անձի թեկնածու էր առաջադրվել 16 փաստաբան:

Համաձայն հաշվիչ հանձնաժողովի 06.03.2021թ. թիվ 1 արձանագրության՝ ժողովին մասնակցելու իրավունք են ունեցել 2298 փաստաբան*, ըստ ընտրական ցուցակի ստորագրությունների՝ քվեաթերթիկ են ստացել 1147 փաստաբան:

* Ցուցակային թիվը ճշգրտվել է և սահմանվել է 2.289:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել