Սուրեն Եսայանը չմեկնեց Շվեյցարիա, ԱՄՆ՝ սովորելու․ «մեր հայրենիքը սա է», ասել էր ու գնացել ծառայության

Արցախյան պատերազմում զոհված Սուրեն Եսայանը սովորել է Հնդկաստանում:

«Երբ Սուրենի մայրը պետք է գար Հնդկաստան նա զանգել էր ու ասել՝ մամ մեր շենքի մոտի բարդու տակի հողը բեր ինձ էլի», – պատմում է Սուրենի ընկերը՝ Վլադիմիր Գրիգորյանը:

«Սուրենն առիթ ունեցավ գնալու Շվեյցարիա, իր քրոջ մոտ, բոլորը հորդորեցին մնալ ուսումն այնտեղ շարունակել, նա ասաց՝ եթե բոլորը գան ու մնան, հայրենիքն ո՞վ է պաշտպանելու: Ասացի՝ Սուրե՛ն, ես գնալու եմ Ամերիկա, արի ինձ հետ, այնտեղ կսովորես, ասաց՝ չէ, մամ ջան, մոռացի, սա է մեր երկիրը, լավ, թե վատ՝ մերը սա է: Ամենաշատը երազում էր արդարություն տեսնել իր հայրենիքում, բայց ցավոք դարձավ դավաճանության զոհ»,- պատմում է Սուրենի մայրը: 

Սուրենի հայրը հեռախոսազրույցի ժամանակ լսել էր, որ ընկերն ասել է՝ Սուրեն եղավ 11: Սուրենը դիպուկահար էր:

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել